воскресенье, 20 декабря 2015 г.

Ջորջ Օրուել: Հատված 1984 վեպից:

   Նա հիշում էր սենյակը, որտեղ ապրում էին՝ մռայլ, հեղձուցիչ սենյակ, որի կեսը զբաղեցնում էր սպիտակ ծածկոցով մահճակալը...
   Նա հիշում էր մայրիկի արձանակերպ մարմինը, որը կռանում էր գազօջախի վրա, որպեսզի ինչ-որ բան խառնի կաթսայի մեջ: Ամենից լավ հիշում էր իր անվերջ քաղցն ու կատաղի և անազնիվ կռիվները ճաշի ժամին: Նորից ու նորից հարցնում էր մայրիկին՝ ինչու ուտելիքն ավելի շատ չէ, գոռում էր նրա վրա ու մոլեգնում, կամ թնկթնկան պաթոսով ջանում էր ավելի մեծ չափաբաժին ստանալ: Մայրը պատրաստ էր տալ ավելին: Այդպես էլ պետք է լինի, մտածում էր մայրը, «տղան» պետք է ամենամեծ բաժինը ստանա, բայց որքան էլ շատ էր լցնում, նա միշտ ավելին էր պահանջում: Ամեն անգամ ճաշելիս, մայրն աղաչում էր չլինել եսասեր ու հիշել, որ փոքր քույրը հիվանդ է և նույնպես ուտելիքի կարիք ունի, բայց անօգուտ էր: Երբ մայրը չէր լցնում ճաշը, նա զայրացած գոռում էր, փորձում նրա ձեռքից ուժով խլել կաթսան ու գդալը, պատառներ խլում քրոջ ափսեից: Գիտեր, որ սովի է մատնում երկուսին էլ, բայց չէր կարող զսպել իրեն. նույնիսկ զգում էր, որ ունի այդ իրավունքը: Ստամոքսում բողոքող քաղցը կարծես արդարացնում էր նրան: Ուտելուց առաջ և հետո, եթե մայրը չէր հսկում, միշտ թռցնում էր դարակի ուտելիքի խղճուկ պաշարները:
 Հատված 1984 վեպից:

Комментариев нет:

Отправить комментарий