среда, 14 ноября 2012 г.

Խալիլի գլխատումը


Խալիլի գլխատումը

1899թվականին ֆիդայապետ Սերոբի նահատակությունից հետո ֆիդայինների համար կար 2 գլխավոր խնդիր.
1.Պետք էր բարձրացնել ժողովրդի և մարտիկների մարտական ոգին,որը ընկել էր Սերոբի սպանությունից հետո(Առաքելոց վանքի կռիվը):
2.Անհապաղ պետք էր լուծել Սերոբի վրեժը,իհարկե սպանելով Խալիլին և մատնիչ Ավեին:


Անդրանիկի և Գևորգի գլխավորությամբ հայդուկները պատրաստվում էին իրականացնել Խալիլի սպանությունը,առաջին քայլերից մեկը,որը նրանք անում են,Խալիլի ամեն քայլին հետևելն է,որից հետո տեղեկություն է հասնում թե Խալիլը  Մուշից պետք է գնա Մառնիկ գյուղ,դրանից հետո Շեկո տան քրդերի վրա:
Կազմվում է պլան,որի համաձայն Խալիլը պետք է սպանվի Խաչասարի մոտակայքում,որտեղով պետք է անցներ ոճրագործը:Սկզբից Անդրանիկը խնդրում է որպեսզի Գևորգը վերցնի տղաներին և ինքը կատարի այդ գործողությունը:Դրա պատճառը այն էր, որ Անդրանիկը այդ ժամանակահատվածում ուներ ուժեղ հոդացավեր,սակայն Գևորգը չի համաձայնվում ու ասում է,եթե Անդրանիկը իրենց հետ չլինի իրանք չեն գնա Խաչասար:
Հասնելով Խաչասար՝ Անդրանիկը որոշում է հայդուկների դիրքերը և պատվիրում որպեսզի Խալիլին ողջ բռնեն:Շուտով անցնում է սպասված որսը իր թիկնապահներով:Շուտով լսվեց առաջին կրակոցը որին հաջորդեց երկրորդը,երրորդը:Անդրանիկը մի գնդակով խոցեց Խալիլի ձիուն որից հետ Խալիլը ընկնում է ձիուց ,իսկույ նրան բռնում էն ֆիդայինները և տանում Անդրանիկի մոտ:Անդրանիկը հարցնում է
— Բշարե Խալիլ որ կասեն՝ դու՞ ես։

— Այո, — պատասխանեց Խալիլը։

—Սերոբ Փաշի գլուխը դու՞  կտրեցիր և նրա գլուխը ցցի վրա ցուցադրեցիր Մուշի ու Բիթլիսի հրապարակներում:

Խալիլը լուռ էր։
— Դու՞ էիր, որ Սպաղանք գյուղը քանդեցիր և սպանված 27 կանանց,երեխաներին և ռանչպարներին Մակարի տան մեջ լցնելով վառեցիր։
Նա դարձյալ լուռ էր և գլուխը կախ նայում էր գետնին։

— Դու՞ էիր, որ պատրաստվում էիր սուլթանի զորքով ու զենքով հարձակվել Շեկո տան քրդերի վրա։

— Բա՛վ է, բա՛վ է, ժամանակս լրացավ, միայն խնդրում եմ իմ դիակը չփչացնեք։

 Դու Սերոբ Աղբյուրի գլուխը մեռած տեղը կտրեցիր, իսկ ես քեզ ողջ բռնելով գլուխդ կկտրեմ։
Առաջին հարվածի ժամանակ Խալիլի գլուխը չկտրվեց,խանգարեց վզին փաթաթված  բաշլըղը:

—Գևո՛րգ, մեկդի քաշիր այդ բաշլըղը,
Երբ Գևորգը հանեց բաշլըղը Անդրանիկը երկրորդ հարվածը իջեցրեց խալիլի գլխին և կեղտոտ գլուխը ընկավ գետնին:
Խալիլի գլուխը ցուցադրելով՝ շատերին հայդուկները ուրախություն էին պատճառում, այդ թվում և քրդերին:

1 комментарий: