вторник, 8 января 2013 г.

Հայերը Բյուզանդիայում



Հայաստանի անկախության վերացումից հետո, հայազգի բազմաթիվ գործիչներ ստիպված էին ծառայության մեջ անցնել Բյուզանդիայում և Պարսկաստանում:Նրանցից շատերը կարողանում էին բարձր պաշտոնների ու աստիճանների հասնել:Մասնավորապես Բյուզանդիայում եղել են հայազգի շատ զորավարներ, գործիչներ և նույնիսկ կայսրեր ու հարստություններ:Իհարկե հնարավոր չէ նրանց բոլորին նշել,սակայն
նշեմ նրանցից մի քանիսին:
Ազգությամբ հայ Վահանը իր գլխավորած զորքի կողմից կայսր է հռչակվել Յարմուկի ճակատամարտի նախօրյակին, 636 թ.:Իր զորքի կողմից կայսեր է հռչակվել նաև Մժեժ Գնունին:Հայազգի Վալենտին Արշակունին Հերակլիոսի մահից հետո, նպաստեց, որ գահին տիրանա Կոնստանտ 2-րդ-ը:Այդ նույն Վալենտինը որոշ ժամանակ անց որոշում է ինքը դառնալ կայսր , սակայն անհաջողության մատնվելով ենթարկվում է մահապատժի:8-րդ դարում փոքր Ասիայի բանակաթեմերի մեծ մասի զորավարները հայեր էին:Անատոլիական բանակաթեմի զորավարը Լևոն 3-րդ Իսավրացու փեսա՝ հայազգի Արտավազդն էր, որը որը կրկին ցանկանում էր տիրանալ գահին:Լևոն 3-րդ-ի թոռան՝ Լևոն 4-րդ-ի ժամանակ Տաճատ Անձևացին Բակելլարների բանակաթեմի զորավարն էր:Նույն ժամանակ բյուզանդական ամենամեծ բանակաթեմի՝ Անատոլիկոնի զորավարը կրկին հայազգի Արտավազդ Մամիկոնյանն էր:Կոնստանտին 4-րդ-ի ժամանակ Արմենիակների բանակաթեմի զորավարը հայազգի Վարդասն էր:Սկլերոսներ նշանավոր ընտանիքի անդամներից մեկը՝ Վարդասը դարձավ Թրակեսիոն բանակաթեմի զորավարը:Նույն ընտանիքից մի այլ
Վարդաս Նիկեփոր 1-ին կայսեր օրոք դարձավ Անատոլիկոն բանակաթեմի զորավար:813 թվականին կայսր է հռչակվում Լևոն 5-րդ-ը, որը մինչև կայսր դառնալը կրկին զորավար էր:Լևոնը սերում էր հայկական Արծրունի նախարարական տոհմից:Այս կայսրը, շատ կայսրերի պես սպանվում է իր զորավարների ձեռքով, նրան սպանում է իր զորավարներից Միքայել Ամիրացին սբ.Սոֆիայի տաճարում ,սուրբ ծծնդյան ժամերգության ժամանակ 820թվականի դեկտեմբերի 25-ին:Լևոնից հետո գահը անցնում է այդ նույն Միքայելին, որը հայտնի է Միքայել 2-րդ Թլվատ անունով:
    Միքայել 2-րդ-ի որդի Թեոփլիոսը ամուսնացավ ազգությամբ հայ՝ Թեոդորայի հետ, որն իր ամուսնու մահից հետ շուրջ տաս տարի կառավարեց պետությունը՝ իր որդու մանկահասակ լինելու պատճառով:Թեոդորայի հորեղբայր Մանվելը Արմենիակների բանակաթեմի զորավարն էր Լևոն 5-րդ-ի ժամանակ:
Հայտնի բյուզանդագետ Ջենկինզը գրում է.«Բյուզանդիայի ռազմական կզորությունը, ռազմական կազմակերպությունը և ռազմական հանճարը, այն հուսալի և ամուր հիմքը, որի վրա էր խարսխված բովանդակ փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր:Դա գործունյա, շատ տաղանդավոր այդ ժողովրդի ճակատագիրն էր, որ իր պատմական մեծագույն նվաճումները ի սպաս դերց ոչ սեփական կայսրության և ոչ սեփական մի մշակույթին:Իններորդ դարի կեսերից մինչև տասնմեկերորդ դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան որպես բյուզանդական միջին շրջանի պատմության նյութական մեծության ճարտարապետներ:Նրանք են Վասիլ Ա-ը,Ռոմանոս-Ա-ը,Հովհաննես Գուրգենը(Կուրկուասը),Նիկեփոր Բ-ը(Փակոսը),Հովհաննես Ա-ը(Չմշկիկը) և Վասիլ Բ-ը»:
Դեռ նշված կայսերից հետո էլ հայերը շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, և վերջապես 867 թվականին կայսերական գահը անցնում է հայերին:
     867 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա ժամը 3-ին, Կ.Պոլիսի սբ.Մամասի պալատում տեղի է ունենում մի ոճրագործություն:Հայազգի Վասիլը իր համախոհների հետ սրախոխղող է անում հարբած վիճակում գտնվող Միքայել 3-րդ կայսեր և տիրանում գահին:Միքայլելը այդ ժամանակ 28 տարեկան էր:Դառնալով կայսեր նա՝ Վասիլը (Բասեղը)  հիմնում է Մակեդոնական(Հայկական) հարստությունը:

Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий