вторник, 15 января 2013 г.

Հայերը Բյուզանդիայում(Մաս 3)



Ալեքսանդրը գահակալեց ընդամենը 13 ամիս և մահացավ 913 թվականի հունիսի 6-ին:Մանկահասակ Կոնստանտինի համար ստեղծվեց խնամալական մի ամբողջ խորհուրդ, որի մեջ կարևոր  դեր էին խաղում Լևոն 6-րդ-ի կին Զոեն(Այս կինը Լևոնի 4-րդ կինն էր,իսկ Կոնստանտինի մայրը նրա երկրորդ կինն էր,նրա անունը Զոե էր և ազգությամբ հայ էր), և պատրիարք Նիկողայոս Միստիկոսը:Բյուզանդիայի համար այդ ժամանակաշրջանում կարևոր դաշնակից էր Հայաստանը, այդ իսկ պատճառով բյուզանդական կայսերությունը պատրիարք Նիկողայոսի միջոցով մի  քանի անգամ դիմել է հայոց կաթողիկոս հովհաննես Դրասխանակերտցուն և օգնություն առաջարկել, սակայն ըստ երևույթին դրա դիմաց նրանք ցանկանում էին Հայաստանը գցել վասալական կախման մեջ:Նաև 914 թվականի սեմպտեմբերից  առաջ Հայոց արքա Սմբատի որդի Աշոտ Երկաթը հրավիրվում է Կ.Պոլիս , որտեղ կայսերուհի Զոեի(914-919) կողմից դիմավորվում է մեծ պատիվներով:Կոնստանտինի մանկահասակության պատճառով բարձրաստիճան զինվորականների կողմից գահին տիրանալու բազմաթիվ փորձեր էին կատարվում, որում մեծ հաջողությունների է հասնում հայազգի ծովակալ Ռոմանոս Լեկապենոսը:Լեկապենոսը նախ իր դստերը՝  Հելենեին  կնության տվեց Կոնստանտինին և դարձավ երկրորդ կայսերահայրը:Շուտով Ռոմանոսը դառնում է կեսար, իսկ 920 թվականի դեկտեմբերի 20-ին հռչակվում է կայսր:Ռոմանսոսի գահակալման ամբողջ շրջանում Կոնստանտինը իրեն նվիրել էր գրական գործունեության և Ռոմանոսի քառորդդարյա գահակալության ամբողջ շրջանում գտնվում էր Ռոմանոսի հպատակության կամ ենթակայության տակ:
Տիրանալով գահին Ռոմանոսը շտապեց կայսերակից հռչակել նաև իր որդիներին՝ Քրիստափորին, Ստեփանոսի և Թեոփիլակտոսին:
    Ռոմանոս 1-ին Լեկապենոս կայսեր գահակալության ամբողջ ժամանակաշրջանը անցավ անդադար պատերազմների մեջ:Կայսրը բյուզանդական զորքերի սպարապետ(դոմեստիկոս) նշանակեց հայազգի Հովհաննես Կուրկուասին(Գուրգեն),այն ամենաընդունակ զորավարին, որը բյուզանդական աղբյուրներում կոչվում է Նոր Տրայանոս և Բելիսարիոս:Նա քսաներկու տարի անընդմեջ, 922թ. մինչև 944թ. վարեց այդ պաշտոնը:Ռոմանոսի դեմ կատարվել էն շատ դավադրություններ, սակայն դրանցից ոչ մեկը չհասան իրենց նպատակին, բացի մեկից:Նրա որդիները 944թ. գահընկեց են անում իրենց հորը(հավանաբար Կոնստանտինի դրդմամբ) և աքսորում Պրոտե կղզի:Կոնստանտին Ծիրանածինը մի քանի օր կառավարեց Ռոմանոսի որդիների հետ, սակայն հետագայում նրանց աքսորեց մայրաքաղաքից( Նրանք աքսորվեցին Պրոտե կղզի և ձեռնադրվեցին վանականներ):Այսպիսով 945թ. հունվարի 27-ին նա ստանձնեց միանձնյա իշխանությունը:
   Կոնստանտինը պաշտոնների նոր բաժանումներ է կատարել:Հայազգի Վարդաս Փոկասին Մագիստրոսի բարձր աստիճանը շնորհելով, նշանակեց բյուզանդական զորքերի սպարրապետ(դոմեստիկոս)(Այս Վարդասին տարիներ հետո փոխարինելու եկավ նրա որդի Նիկեփորը, որը պատրիկ էր և բյուզանդական ամենախոշոր բանակաթեմի՝ Անատոլիկոնի զորավար:Հենց այս Նիկեփոր Փոկասը հետագայում դարձավ կայսեր(963-969թ):Մանվել Կուրտիկը դարձավ պատրիկ և Վիգալյի դրունգար:Ծիրանածինի ժամանկ արքունիքում մեծ դեր էին խաղում ծագումով Մամիկոնյան Թոռնիկյանները, որոնց օգնությամբ Կոնստանտինին հաջողվեց չեզոքացնել Ռոմանոս Լեկապենոսի որդիներին:
    Կոնստանտինի օրոք մեծ զարգացում էր ապրում գիտությունները:Նա լինելով շատ կրթված մարդ, հովանավորում էր գիտությունները:Նա կառուցել է շատ եկեղեցիներ, ծերանոցներ, պալատներ և այլն:Կոնստանտինը թողել է  հսկայական և կարևոր գրական ժառանգություն՝ «Կայսրության կառավարման մասին»,«Բանակաթեմերի մասին»,«Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» և «Վասիլ Ա Մակեդոնացու կենսագրությունը» երկերը:
    Կոնստանտին 7-րդ Ծիրանածինը վախճանվեց 959 թվականի նոյեմբերի 15-ին, գահը թողնելով իր անչափահաս որդի Ռոմանոսին և վերջինիս մոր Հելենեին:

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան

Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий