суббота, 5 января 2013 г.

Նժդեհի Ինքնակենսագրությունը



Գարեգին Նժդեհ:Ինքնակենսագրություն:
1.Հայոց Հեղափոխական շարժմանը միացել եմ 17 տարեկան հասակից՝ իբրև գիմնազիստ:Հետագայում լքել եմ համալսարանը և գործել զարիզմի ու սուլթանականության դեմ:1906-ին անցել եմ Բուլղարիա և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարներ Բորիս Սարաֆովի և Լիպով Գուրինի միջնորդությամբ ընդունվել Սոֆիայի սպայական դպրոց՝ Դմիտրի Նիկոլովի անունով:Ավարտելով դպրոցը վերադարձել եմ Կովկաս՝ Մուրադի հայդուկային խմբի հետ Հայաստան անցնելու համար:Անյուհետև գործել եմ Պարսկաստանում:1909-ին վերադարձել եմ Կովկաս և ձերբակալվել:
Բանտերում՝ Ջուլֆայից մինչև Պետերբուրգ՝ մնացել եմ ավելի քան 3 տարի, 163 դաշնակցականների ծանոթ դատավարությունից հետո՝ Սիբիր չընկնելու համար, անցել եմ Բուլղարիա:
2.1912-ին հայ կամավորներից կազմակերպել եմ մի վաշտ և Անդրանիկի հետ մասնակցել Բալկանյան պատերազմին, հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության:Պատերազմի վերջին շրջանում, իբրև հեղափոխականներ՝ հրաժարվել ենք մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին և զորացրել հայկական վաշտը:Ես վիրավորվել եմ այդ պատերազմում:Հայոց դրոշակը և շատ հայ կրծքեր զարդարվել են քաջության խաչերով:
3.անցյալ համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ ներման արժանանալով ցարական կառավարության կողմից՝ վերադարձել եմ Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով:Կռիվների առաջին շրժանում վարել եմ հայկական կամավորական 2-րդ գումարտակի փոխհրամանատարությունը, վերջին շրջանում՝ ղեկավարել հայ-եզդիական մի առանձին զորամաս:

4.1917-ին սակավաթիվ ուժերով օգնության եմ փութացել պաշարված Կողբին և փրկել այդ շրջանի հայությանը:Այդ միևնույն օրերին անցել եմ Աբբաս Գիոլ, կապվել եզդիների հետ, հետս առնելով վերջինների առաջնորդ Իվո Բեկին, վերադարձել եմ Տփխիս և նրան կապի մեջ դրել Հայոց Ազգային Խորհրդի հետ:
5.Հայաստանի անկախության նախօրյակին վարել եմ Ալաջայի կռիվները, որոնցով կարելիություն ընձեռել Էրզրումից, Սարիղամիշից,Ղարսից նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրոպլ, և Արփաչայը կտրել անցել եմ միայն այն ժամանակ, երբ վերջին նահանջող հայ զինվորի հետ իմ մարդկանց հաջողվեց փոխադրել Անիից պրոֆ-Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունները:
6.1918-ի մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը*:Վիրավորվել եմ:Ներկայացվել ամենաբարձր քաջության շքանշանի:
Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր հայություն չէինք ունենա:Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությանը և հիմքը դրեց Հայկական պետության:

7.Հայաստանի անկախության օրով, 1919-ի աշնանը փրկել եմ Դավալուի և Վեդիի միջև պաշարված հայկական 2-րդ գունդը:

8.1919-ի երկրորդ կեսից անցել եմ Սյունիք՝ Էդիֆ բեյի զորքերի կողմից պաշարված, սովի ու սրի մատնված Գողթանին օգնություն հասցնելու համար:Փրկվեցին թե այդ շրջանը, թե այդտեղի հայությունը:
9.Այնուհետև լծվել եմ վտանգված Ղափանի և Արևելքի հայության ֆիզիկական գոյության պաշտպանության զործին՝ ետ մղելով Մուսաֆաթական Ադրբեջանի և Նուրի,Խալիլ  թուրք փաշաների պարբերական հարձակումները:
10.1920-ի կեսերին՝ Դրոյի զորամասի կողմից Ղարաբաղն ու զանգեզուրը լքելուց հետո՝ ստանձնել եմ բովանդակ Սյունիքի ինքնապաշտպանության գործը՝Մեր այդ աշխարհից բացարձակապես կտրված լեռնաշխարհում, առանց բավարար հացի և ռազմամթերքի, առանց սպայական կադրի և արտաքին որևէ օգնության, քաղաքականապես մենակ, շրջագծաձև ճակատի վրա, ավելի քան մի տարի տևող անհավասար ու հաղթական կռիվներով՝ Սյունիքը, որը Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրով հանձնված էր Ադրբեջանին, պարտադրում է իր կամքը Խորհրդային իշխանությանը, Մյասնիկյանի օրով իր 1921թ հունիսի դեկլարացիայով Սյունիքը համարվում է կցված իր մայր երկրին՝ Հայաստանին:
Սյունիքի հերոսականի շնորհիվ փրկված են նաև Հայաստանի մտավորականությունը,ՀՀ Դաշնակցությունը,Հայ հեղափոխական և մարտական տարրերը:




11.Իմ կյանքն ու գործնեությնը կհաստատեն հետևյալ իրողությնները՝
- Ես միշտ երևան եմ եկել վտանգների ժամանակ: Խաղաղության օրով պաշտոններ չեմ փնտրել, քանզի չեմ սիրել: Վարել եմ միշտ էլ ժողուրդական ուժեր, մի տեսակ պաղությն զգալով դեպի այսպես կոչված «կանոնավոր» զորամասերը:
  Ղեկավար տարրերը քամել եմ ժողովրդից և վերջինները կաղապարել, եթե այսպես կարելի է ասել, ըստ իր պատկերի: Կռիվներում եղել եմ մարդ, ավելի քան մարդ, անգամ թուրք ու թաթարների դեմ- վկա զորամասերիս ուղղած իմ հրամանագրերն ու կանչերը: Սովետական իշխանության կողմից ինձ վերագրվածները հասարակ հերյուրանքներ են՝ սահմանված ամեն գնով հակառակորդին վարկաբեկելու ձգտող պրոպագանդի համար: Ես երբեք չեմ օգտվել արտաքին ուժերից, անգամ հարազատ պետության միջոցներից: Առաջնորդվել եմ Մամիկոնյանների ուխտով. եղել եմ խոր հավատքի և էթիկայի մարդ, և այդ իսկ պատճառով հաճախ դառնության բաժակներ դատարկել: Հավատքի և պաշտամունքի տաճարում միշտ էլ առաջին տեղերը հատկացրել եմ եղել Աստծուն եւ Հայրենիքիս: Հայաստանն է եղել երկրավոր սրբազնագույնն ինձ համար: Շնչել, ապրել եմ նրանով՝ միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու և մեռնելու նրա համար: Դա է եղել իմ սրբազան ցավը, կարոտը, ուրախությնը, իմ գոյության իմաստը, իմ անմահությունը, իմ գերագույն իրավունքն ու պարտականությունը, միաժամանակ երկրի ժողովուրդը ջերմորեն կապվել ու կուրորեն հետևել է ինձ: Ինձ թշնամացել են սրբության զգացումից զուրկ կիսամտավորականն ու թղթի  կանոններով ղեկավարվող միջակ զինվորականը: Ռոճիկ չեմ ստացել ողջ կյանքում: Հրաժարվել եմ անգամ օտար պետության սահմանած թոշակից: Ունեցել եմ հարուստ լինելու և ճոխ ապրելու ամեն կարելիություն, սակայն ապրել եմ իբրև ժողուրդի մարդ, համեստորեն, աղքատ կոչվելու աստիճան: Նյութապաշտությունը հեղափոխականի, զորականի, հայրենասերի համար համարել եմ մեկը մեր աշխարհի ամենամեծ պղծություններից:
Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի Հայկական ափում զինվորներիս կողմից զարնված վագրի մորթին - իմ միակ վարձատրությունը, Զավալ փաշայի դաշույնը - իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չտեսած Սյունյաց դրոշակը- թո’ղ դա դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, և մի հին Հայկազյան բառարան- իմ միակ մխիթարիչը տարագրանքի մեջ:

12. Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի: Այդ չարիքի դեմ պայքարել հնարավոր է միայն ցեղային արժեքների, առաքինությունների և սրբություների խոր ճանաչումով ու վերապրումով,- մի բան, որ հիմնավորեցի և անվանեցի Ցեղակրոնություն: Դրա նպատակն էր՝ անհայրենիք հայությանը հոգևոր ու քաղաքական անտուն,անտիրությունից փրկելով, դարձնել հայրենատեր: Դա Հայրենատիրական շարժում է, որի մեջ վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները: Իմ այդ ազգահոգ քարոզչության համար հայության հատվածականացած, ապահայրենացած ու պարտվողական տարրերը դավադրցեին ինձ:
Ներո՜ւմ եմ բոլորին, ներում կրկնակ պատճառներով- առաջին՝ իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ Հայ մարդ և երկրորդ՝ խորապես հասկանում եմ այդ դժբախտներին, որոնք դեռ չեն հաղթահարել ստրուկն իրենց մեջ որով և՝ մնացել են տկար և չար:
Այսօր, իբրև հայրենակարոտ տարագիր մի հատիկ ցանկությն ունեմ- Մեռնե՜լ Հայրենի լեռների վրա:

13.. Բուլղարիայում տեղի ունեցավ ռազմա-քաղաքական անցքերի հասունցրած պետական հարվածը: Սպասվում է Կարմիր բանակը: Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ, որ կարելիություն ունեմ par avion ինձ նետելու Wien: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները: Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ՝ ծանոթ երկու ընկերներիս:
Եկավ սովետական բանակը, և տեղի ունեցավ այն, ինչ որ սպասում էի: Օգտվելով ստեղծված թոհուբոհից՝ իրենց ցեղի կաթով չմեծցած մի քանի վատասերած հայեր արդեն գործի են անցել: Նրանք - առավելապես կոշկակարներ, իբրև ոստիկանական լրտեսներ՝ հետները զինված բուլղար միլիցիոներներ առած, ընկած են տնետուն, ինձ են փնտրում:
Հավիտենորեն զզվելի ստրուկնե՜ր, որոնք տկար իրենց չարությունը բավարարելու, իրենց հայազգի «թշնամիները» ոչնչացնել տալու սև նպատակով - միշտ էլ օգտվել են օտար ուժերից:
Նվազ զզվելի չեն, սակայն, նաև միայն անվանապես ազգայնական տարրերը: Իբրև շուկայի բարոյականի տեր էակներ՝ անասնանալու աստիճանի սննկանացած են սրանք: Ծանոթ, բարեկամ, ազգական, ոչ ոք իր դուռը չի բանա առջևդ, եթե անգամ Նազովրեցու խաչն ուսիդ և փշե պսակը արնածոր ճակտիդ իր պաշտպանությունը փնտրես: Մոռացան, մոռացան բոլորը , որ իմ թափած աշխատանքի շնորհիվ միայն ամբողջ չորս տարի զերծ մնալով հրեաների ճակատագրից՝ հարստացան ու հարստացան: Նրանք, որոնք դեռ երեկ հայացքդ ու բարևդ կ’որսային, այսօր փախչում են անունիցդ, ստվերիցդ անգամ:
Կարմիրները սպասում են ինձ. յոթնիցս ստոր է նա, ով գերադասում է կյանքը մահից բոլոր պարագաների մեջ: Թո’ղ կատարվի անխուսափելին: Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին:
Ո՞ւր ես, ո՞ւր ես դու Հայաստանի տիրասիրտ ու պաշտելի ժողովուրդ, որի ոգին միշտ էլ վսեմանալ վտանգների ժամանակ:
Գաղո՛ւթ, դու մի անգամ ևս ինձ ապրեցրիր ամոթանքի ողբերգությունը- ամո՜թ քեզ:


*Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական զորքերի հրամանատարն էր Թովմաս Նազարբեկյանը:

Комментариев нет:

Отправить комментарий