суббота, 30 марта 2013 г.

Մկրտիչ Կորյուն.Անմեղ կատակներ:




 Ջահել վարորդն ու ծեր ուղևորը

Ավտոբուսի մեջ գրկելով մարդկանց,
Ասեղ գցեին  չէր ընկնի գետնին,
Մի ոտքի համար հազիվ տեղ գտած,
Ծերուկ ուղևորն ասաց վարորդին.
-Միթե ճար չկա, սիրելի եղբայր,
Որ մարդիկ այսպես չգրկեն իրար...
Ջահել վարորդը ջպիտը դեմքին
Սիրով պատասխան տվեց ծերուկին.
-Իսկ միթե վատ է, սիրելի եղբայր-
Որ մարդիկ գրկեն ու սիրեն իրար...


Շահած գրազ

Եղնիկն ու Կրիան պայման կապեցին՝
Ով որ ուշ հասնի ծովը դիմացի,
Տա ուղիղ կեսը իր ունեցածի:
Եղնիկը վստահ իր վազքի թափին,
Չբռնեց ուղիղ ճամփան ծովափի,
Վազեց դեպի աջ, վազեց դեպի ձախ,
Պուրակնրի մեջ կանգ առավ հաճախ,
Նորից դեպի ձախ, նորից դեպի աջ,
Սակայն ոչ առաջ՝
Դեպի նպատակ...
Իսկ Կրիան, թեև դանդաղ, բայց շիտակ
Հասնում է ծովափ, գրազը առնում,
Ու հաղթանակած տուն վերադառնում:


Հեռատես ինքնասպանը.

-Այ քեռի Վարագ,
Ձեռքիդ հաց,կարագ, ո՞ւր այդպես արագ...
-Ձանձրացել եմ ես ինքս իմ անձից,
Գնամ, գնացքի տակ նետեմ ինձ...
-Իսկ հաց ու կարագ ինչո՞ւ ես տանում:
Ժպտում է Վարագն ու պատասխանում.
-Կարող է գնացքն հանկարծ ուշանալ,
Կարո՞ղ եմ այդքան ես քաղցած մնալ:

Ուսուցչի պատասխանը

Հայրը գտնում է մի ծեր ուսուցիչ.
-Որդուս հետ պիտի պարապես մի քիչ...
-Ինչո՞ւ չէ, սիրով, իսկ վարձը ինչպե՞ս:
Հայրն էլ թե.-Այ մարդ, փող վճարեմ քե՞զ:
Էհ, ես այդ փողը քեզ տալու տեղակ
Կտամ, Կգնեմ մի լավ ավանակ...
Ուսուցիչն էլ թե.եվ դուք կունենաք
 Մեկի փոխարեն երեք ավանակ:

Մինասի պատասխանը

Մայր ասում է իր աշակերտ որդուն.
-Սիրելի Մինաս,
Տեսնեմ մի հարցում որքան ես գիտուն.
Ջրի օգնությամբ լույս ո՞նց կստանաս:
Աշակերտ որդին հայացքը լռին
Պարզելով կեղտոտ ապակիներին,
Պատասխան տվեց կտրուկ ու շիտակ.
-Կա լոկ մի միջոց պարզ ու հասարակ,
Ապակիները թե ջրով լվաս,
Սենյակում առատ լույս միշտ կունենաս:


Խանի արժեքը

Դարեր են եկել, դարեր են անցել,
Բայց այս առակը դեռ չի մոռացվել
Հիշվում է սիրով ու ամենուրեք,
Որ որ կատակ կա, ծիծաղ կա ու երգ:
Ս.անա լճում խեղդվում էր մի խան,խմել էր խանը անկուշտ ու անչափ...
Ս.անն է նետվում ձկնորսի տղան,
Իր կյանքի գնով հանում է լճափ...
խանն ուշքի գալիս ու իր փրկողին
Նվեր է տալիս մի գրոշ միայն...
Ցասումն է եռում հուզված ամբոխի.
-Բա մարդն էլ այդքան ժլատ լինի, խան...
Ծերունի ձկնորս, ալեհեր մի մարդ,
Խոսում է հանդարտ.
-Ինչու եք խանին նախատինք կարդում,
Նա իր արժեքը տվեց իմ որդուն:


Որսորդն ու փայտահատը

Որսորդն անտառում
առյուծ էր փնտրում,
Փայտահատին տեսնում է ու շատ խնդրում.
-Հետքերն առյուծի ցույց տուր, բարեկամ...
-Ինչու հետքերն , առյուծին ցույց տամ,-
Ասում է մարդն ու ցույց տալիս որջը՝
Դռան բազմած առյուծ տիրոջը...
-Չէ,ինձ պետք էին հետքերը միայն...
Ջահել որսորդը տալիս պատասխան,
Անհետանում է գունատ ու անձայն:


Խելացի հայրը
Հայրը նոր շոր էր խոստացել որդուն,
Սակայն հին շորեր մի օր բերեց տուն:
Կինը դեմն ելավ սաստիկ գազազած.
-Խիղճ ունե՞ս, թե ոչ,-ամուսնուն ասաց:
-Այ կին, խոսում ես, բայց չես համբերում:
Հիմա ասա ինձ.տղան իր օրում
Այսպիսի մի շոր հագե՞լ է, թե ոչ,-
Ասաց ամուսինն ու խորին սիրով
Թևը փաթաթեց իր կնոջ վզով,
Բարկությունն անցավ սրտնեղած կնոջ:
Ու պատասխանեց,- Դե իհարկե, ոչ:
-Ասել է տղան նոր շոր է հագգնում:
-Վայ, ճիշտ ասացիր, մատաղ քո հոգուն...
Համոզվեց այստեղ կինը կամակոր,
Որդուն հագցրեց զգեցտները նոր:

Որ կա քաղցր խոսք և անուշ ժպիտ,
Այնտեղ կա և կյանք, և Վայելք, և խինդ...



Փիլոն
Մի փոքրիկ գումար... մի քանի միլիոն...
Պետական փողից գրպանած Փիլոն,
Փողոցում տեսավ մի բարեկամի,
Ուզեց իմանալ քանի՞սն է ժամի:
Ընկերը ասաց.-Հարգո բարեկամ,
Մեծ ժամացույցն է արծաթին տալիս,
Նրան նայելը ափսո՞սդ է գալիս...
սրտացավ Փիլոն ասաց.-Բարեկամ
Իմ պետությանը ինչո՞ւ վնաս տամ.
ճիշտ խոսքն ասելուց
Ջպետք է քաշվել,
Ջէ՞ որ նայելուց
մեր ժամը կարող է մաշվել...

-Ա՛խ, լավ է որքան, որ նման Փիլոն
Մեզ մոտ մի հատ է և ոչ թե միլիոն:


Комментариев нет:

Отправить комментарий