суббота, 16 марта 2013 г.

Ասում էր Մոնթեն...


 
    Հայաստանը պետք է հասկանա, որ պատերազմի մեջ ենք: Լուրջ է այս պատերազմը: Բոլոր ուժերը պետք է զորաշարժել այս պատերազմի համար,
որպեսզի շուտ վերջացնենք: Ինչքան կամաց աշխատենք, այնքան երկար կտեւի, այնքան դժվար կլինի, ավելի շատ զոհեր կունենանք: Պետք է հիմա մեր
ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ: Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով: Դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը,
հասկացանք: Բայց պատերազմը այդպես է: Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ
կյանքը կարող են շարունակել, ուրեմն շատ ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք: Այս
ամենը չմոռանալով՝ մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործին մեջ, հաղթենք: Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլորիս համար:
     Հուսով եմ, որ սա կազդի ամբողջ Արցախի հոգեբանության վրա, բոլոր հայերի հոգեբանության վրա: Պետք է իմանան, որ եթե ուժեղ մնան իրենց դիրքերում,
կռվեն, հետո խրամատավորվեն եւ խրամատի մեջ մնան ...ոչ թե Մարտակերտի պես կռվեն, առաջ գնան, հետո ամեն մեկը ասի` մեր գործը վերջացավ, եւ
թողնեն հեռանան: Այս տեսակ ապուշությունների պատճառով մեծ կորուստներ ենք ունեցել, տվել ենք մեր հայրենիքի մի կարեւոր մասը` Շահումյանն ու
Մարտակերտը: Հուսով եմ, որ բոլորի վրա կազդի մեր հաղթանակը եւ մեր աշխատելու ձեւը: Այսինքն` կռվել, առաջ գնալ, խրամատավորվել, պահել...


Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...

Комментариев нет:

Отправить комментарий